«Գունավոր» հեղափոխությունը Հայաստանում

«Գունավոր» հեղափոխությունը Հայաստանում
«Գունավոր» հեղափոխությունը Հայաստանում

Հայաստանում տեղի է ունենում իշխող համակարգի ուժերի վերախմբավորում: Դրա մասին փետրվարի 15-ին հայտարարեցին համակարգի դիմադրության երկու բեւեռները՝ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ-ն: Սարգսյանը համախմբվելու կոչ արեց երկրապահներին, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական ուժերին: Փաստացի, Հայաստանը նոր ընտրական փուլին մոտենում է 2007 թվականից ի վեր անխախտ շարունակվող դիմակայությամբ:

2007-08 եւ 2012-13 ընտրական փուլերում այդ դիմակայությունն ունեցել է գրեթե միանման ավարտ՝ Սերժ Սարգսյանը հաղթել է, իսկ ԲՀԿ-ն՝ ճանաչել այդ հաղթանակը: Իհարկե, երկու փուլերում եղել են կողմերի պահվածքի էապես տարբեր հանգամանքներ, բայց արդյունքը եղել է նույնը:

2017-18 փուլում հանգամանքները կրկին տարբեր են լինելու: Այստեղ նախագահի փոփոխության փուլ է, բայց դիմակայությունն ակնհայտորեն լինելու է նույն երկու բեւեռների միջեւ: Հավանական է, որ ԲՀԿ-ի բեւեռում առաջնորդի դերում հայտնվի Ռոբերտ Քոչարյանը, կամ ուղղակիորեն գլխավորելով բեւեռը, կամ լինելով դրա գլխավոր ստրատեգը:

Արդյոք երրորդ անգամ սպասվող դիմակայության ելքն այս անգամ կլինի տարբեր: Այն, որ 2007 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունը դարձել է երկբեւեռ, թողել է իր ազդեցությունը քաղաքական գործընթացի եւ իշխանության վարքի վրա: Բեւեռները թեկուզ խոսքով, բայց սկսել են հղում անել հանրությանը, հանրության շահին, իսկ երբեմն էլ նաեւ գործնականում աջակցում են դրան:

Բայց, խնդիրն այն է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանությունը վերստին դարձել է միաբեւեռ, իսկ երկու բեւեռներն ընդամենը վերածվել են ենթաբեւեռների: Այդ իրավիճակը Հայաստանն ընդամենն ավելի կառավարելի է դարձնում գլխավոր բեւեռի՝ Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանը լինելու է նրանց մրցամարտերի արբիտրը: Այսինքն, այն արբիտրի դերը, որ օրինակ ըստ Գագիկ Ծառուկյանի կատարում էր նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը, սեպտեմբերի 3-ից հետո ստանձնել է Ռուսաստանը:

Դրա վառ վկայությունն էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հոդվածը «գունավոր հեղափոխությունների» վտանգի մասին: Այդ հոդվածը հանդիսանում էր ՀԱՊԿ եւ Մաքսային միության անդամ երկրների ներքաղաքական վիճակի «ուղեցույց», որից շեղումները կորակվեն «գունավոր հեղափոխություն»: Կարդալ ավելին