«Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր»․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի կողմից թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր:

Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»: