Քանի դեռ այս նպատակները իրագործման փուլում են, ես սատարում եմ ինքնիշխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Գարեգին Միսկարյան

Քաղաքացու որոշում կուսակցության վարչության անդամ Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես վստահ եմ, որ էս պատերազմի սկսելու մասին բոլորն էին տեղյակ, բոլոր ուժային կենտրոնները։ Ու էս պատերազմում մենք մենք ավելի քիչ իրական բարեկամներ ունեինք, քան ոխերիմ բարեկամներ և բացահայտ թշնամիներ։Պատերազմի առաջին իսկ օրվանից տարբեր խողովակներով տարբեր ուժային կենտրոններ ցանկանում են հասկացնել, որ մեր փրկությունը մեր սուվերենությունը վաճառելու մեջ է։

Հայաստանը տարիներով գռփած և օտարի ոտքերի տակ խալու տեղ փռած պետական հանցագործները հայտարարում էին, որ մենք պարտավոր ենք ծնկի գալ և օգնություն խնդրել արտաքին ուժային կենտրոններից և հորդորում էին օր առաջ անել դա։ «Նվիրել Հայաստանը և ապրել խաղաղ» սա էր նրանց կոչն ու հորդորը, որը սակայն արմատապես մերժվեց թե մի մարդու պես ոտքի կանգնած հայ ժողովրդի և թե ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ինքնիշխան Հայաստանի կառավարության կողմից։

Այո, Նիկոլը կարող էր վախենալ, կարող էր խուճապի մատնվել, կարող էր ականջալուր լինել «ազգափրկիչների» հորդորներին և զրոյցներ այն ինչ մենք ձեռք էինք ներել հեղափոխության օրերին` երեսնամյա պետականության պատմությանն մեջ առաջին անգամ ծիլ տվող, բողբոջ տվող սուվերենությունը։

Պատմությունը դեռ ցույց կտա, թե ովքեր էին այն «հայրենասերները» որոնք ուզում էին չորացնել մեր ինքնիշխանությունը, բայց դրա համար պետք են երկու բան.

1) Հաղթել այս պատերազմում
2) Պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը

Եվ ուրեմն քանի դեռ այս նպատակները իրագործման փուլում են, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է այս գծին ես սատարում եմ Ինքնիշխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ այս նպատակները իրագործման ճանապարհին է Նիկոլը`ես Նիկոլական եմ։
Կեցցե Հայաստանի Հանրապետություն
Կեցցե ինքնիշխան Հայաստանի հզոր բանակը

Ես վստահ եմ, որ էս պատերազմի սկսելու մասին բոլորն էին տեղյակ, բոլոր ուժային կենտրոնները։ Ու էս պատերազմում մենք մենք…

Posted by Գարեգին Միսկարյան on Monday, October 5, 2020