«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը, որն այս պահին կայանում է «Էրեբունի պլազայում»՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավերով, առաջինը ելույթով հանդես եկավ «Համաձայնություն» ՀԿ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ այս թեմայով քննարկումներ չեն լինում Ազգային ժողովում, քանի որ այնտեղ հստակ չեն ձեւակերպվում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները: Նկարագրելով այն իրողությունը, որում այժմ հայտնվել է հետխորհրդային տարածաշրջանը, Դ. Շահնազարյանը նկատեց, որ ՍՍՀՄ քայքայումից հետո անցած 23 տարիների ընթացքում ոչ մի հետխորհրդային հանրապետության (չհաշված 2-րդ համաշխարհայինից հետո ՍՍՀՄ-ին բռնակցված բալթյան երկրների) չի հաջողվել հաստատել անշրջելի ժողովրդավարություն: Եվ այդպիսի հասարակարգ ձեւավորելու համար 12 երկրներից պայքարը շարունակում են միայն երեքը՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան՝ այն երկրները, որոնք իրենց պատմության ընթացքում ընտրությունների արդյունքում իշխանություն են կարողացել փոխել: Իսկ մյուս հանրապետությունները չեն կարողացել իշխանություն փոխել՝ ընտրությունների միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/06/03/467028/