Եվրոպական երկրներ արտագաղթած բազմաթիվ հայեր Եվրոպայում կեցության ու աշխատանքի իրավունք ստանալու համար ինչ պատմություններ ասես, որ չեն հորինում. իբր աղջիկն ադրբեջանցի է, տղան՝ ազգությամբ հայ, եւ քանի որ թշնամի երկրներ են, եւ սիրահար զույգերը ո՛չ Հայաստանում կարող են ապրել, ո՛չ էլ Ադրբեջանում, այդ պատճառով արտագաղթել են մի երրորդ երկիր, որպեսզի հեռու լինեն «արյունախում հարազատներից ու բարեկամներից», որոնք սպառնում են այդ քայլին դիմելու համար «կտոր-կտոր» անել: Եթե մի երեք-չորս տարի առաջ եվրոպացիներն այդ հարցին լուրջ էին վերաբերվում եւ դատերի ժամանակ, ասենք, աչք փակում, որ ադրբեջանցի ներկայացող աղջիկը մեկ բառ անգամ ադրբեջաներեն չէր խոսում, ապա հիմա, ինչպես մեզ հետ զրուցած Եվրոպայում գտնվող միգրանտներն են ասում, այս պատմություններն այլեւս չեն անցնում: Ըստ մեր զրուցակիցների՝ արդեն մեկ տարուց ավելի է՝ եվրոպական մի շարք երկրներում, որոնք տասնյակ տարիներով միգրանտներ են ընդունել, Կարմիր խաչի ճամբարներն իրար հետեւից փակվում են, եւ հատուկենտ քաղաքներում են, որ դրանք դեռ գործում են: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, անկառավարելի չափերի հասնող միգրանտների հոսքն է ոչ զարգացած երկրներից: Մեր զրուցակիցներից մեկը, որը 10 տարի առաջ ապօրինի ճանապարհով արտագաղթել է Գերմանիա եւ այսօր արդեն ունի ապրելու ու աշխատելու իրավունք եւ ապրում է կեղծ անուն-ազգանվամբ, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկու տարի է՝ հայերի համար Եվրոպայի «ճամբարների» դռներն ընդհանրապես փակ են, միմիայն քաղաքական հալածյալները կարող են ապաստան խնդրել, այն էլ տասնյակ փաստեր ներկայացնելուց հետո: Սակայն քանի որ ոչ բոլոր արտագաղթողները կարող են նման փաստեր ունենալ, հիմա էլ հայերը նոր հնարամտությունների են դիմում: Հայաստանից գնացած ցանկացած ապօրինի միգրանտ նախ ներկայանում է որպես Ռուսաստանից գնացած, որը եվրոպական այս կամ այն երկիր է հասել ցամաքային ճանապարհով: Երկար ճանապարհ է եկել եւ ճանապարհին փաստաթղթերը կորցրել: «Ճամբարների» պատասխանատուների հարցերին ի պատասխան՝ գրեթե ամեն երկրորդ արտագաղթած այս պատասխանն է տալիս: Եվրոպացիների համար համոզիչ չեն նաեւ ազգությամբ եզդի աղջկա՝ ազգությամբ հայի հետ ամուսնացած լինելու պատմությունները: Փորձը ցույց է տվել, որ նման պատմություն ներկայացրած զույգը, որից ազգությամբ եզդին սովորաբար աղջիկն է լինում, նույնպես ոչ մի բառ չի կարողանում արտաբերել եզդիերեն, որքան էլ նա եվրոպացիներին փորձում է համոզել, թե Հայաստանում է մեծացել, եւ ընտանիքում համարյա եզդիերեն չեն խոսել: Վերջերս էլ որոշ հայեր Սիրիայի պատերազմի առիթն օգտագործելով են արտագաղթել՝ եվրոպացիներին հավաստիացնելով, թե գաղթել են այդ երկրից, սակայն ոմանք արդեն մերժվել են, քանի որ չեն կարողացել իրենց հորինած պատմությունների ու խաչաձեւ հարցերի տակից դուրս գալ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/24/482310/
25.07.2014
Ադրբեջանցի, եզդի կամ հրեա ներկայացող հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում
Ադրբեջանցի, եզդի կամ հրեա ներկայացող հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում
նմանատիպ նորություններ
- 01.05.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
- 01.05.2024
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ
- 01.05.2024
Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի
- 01.05.2024
Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. ՀՀ վարչապետի ուղերձը
- 30.04.2024
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն անդրադարձել է լրագրողին հարվածելու միջադեպին
- 30.04.2024
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. Civilnet
- 30.04.2024
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին. FIP
- 30.04.2024
ՀՀ ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքերը
- 30.04.2024
Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել
- 30.04.2024
Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորությունը իրավախախտ վարորդների համար
- 30.04.2024
Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ. նախարար
- 30.04.2024
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
- 30.04.2024
Բաքուն հանդես է գալիս ՀՀ-ի հետ երկկողմ և ուղիղ բանակցությունների օգտին․ Բայրամով. Factor
- 30.04.2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 14 աստիճանով
- 30.04.2024
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել․ լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել
- 30.04.2024
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
- 30.04.2024
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
- 30.04.2024
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
- 30.04.2024
Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
- 30.04.2024
Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան–Ադրբեջան սահման չլինի, գործի ուժեղի իրավունքը. Ռուբինյան
այլ նորություններ
- 01.03.2024
Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 09.01.2020
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 14.04.2021
«Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»․ խոսնակ
- 26.04.2021
Պատվաստումներն անում են իրենց գործը՝ ամեն տարի միլիոնավոր կյանքեր փրկելով. Բեքհեմի ուղերձը. տեսանյութ
- 25.02.2022
Նորանշանակ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ծանոթացել է աշխատակազմի հետ
- 26.09.2021
Չէի հավատում, որ կփրկվեմ, ընկերոջս ասացի` դու ինձ սպանի. վիրավորված Արման Սիմիկյանը հրաշքով է փրկվել.տեսանյութ
- 03.10.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն
- 04.04.2023
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր. Ալեն Սիմոնյան
- 21.03.2017
Խաղաղ երթի պատասխանը
- 06.01.2022
Հայաստանը պետք է կիլոմետրերով հեռու մնար Ղազախստանում կատարվող դեպքերից. միջամտությունից խուսափելու տարբերակներ կային. Ռուբեն Մեհրաբյան
- 09.04.2020
Բացօթյա սածիլում դեռ մի կատարեք․ Սուրենյանի խորհուրդը գյուղատնտեսներին
- 03.07.2021
15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում
- 18.06.2020
ԲՀԿ-ականները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
- 02.11.2022
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը