ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ցնցող որոշումը

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ցնցող որոշումը
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ցնցող որոշումը

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն օրերս այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու վերջին օրերին սահմանում թշնամու գնդակից վիրավորված զինծառայողներին:
Հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին Հերմինե Նաղդալյանը իրեն ուղեկցող կին պատգամավորների հետ միասին անվանական ժամացույցներ է նվիրել:
Բիզնես-վումընի համբավ ունեցող Հերմինե Նաղդալյանը հաստատ հայրենասիրական ու ժողովրդասիրական մղումներից դրդված է այցելել զինծառայողներին: Հավանաբար նույն հայրենասիրական մղումներից դրդված էլ Հերմինե Նաղդալյանն ու յուր ամուսինն անկախության տարիներին հսկայական հարստություն է կուտակել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի համաձայն՝ 2013 թվականի տարեվերջին Նաղդալյանն ունեցել է 45 մլն դրամ, 20 հազար դոլար դրամական միջոցներ: Նախորդ տարի նա ձեռք է բերել մեկ բնակելի տարածք՝ ավելի քան 46 մլն դրամով և երկու ոչ բնակելի տարածք՝ յուրաքանչյուրը 6 մլն 120 հազար դրամ արժեքով:
Նշենք, որՆաղդալյանի տարեկան աշխատավարձը կազմում է 3 մլն 641 հազար դրամ:
Եվս 376 մլն դրամ շահաբաժին է նախորդ տարի նա հայտարարագրել: Սա Հերմինե Նաղդալյանի ունեցվածքի չնչին մասն է միայն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/102519