Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Կրեմլի մամլո հաղորդագրության համաձայն, մրցաշարին, Հայաստանի նախագահից բացի, հետևել են նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
© Medialab.am