«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։
Ինչպես նաև ժողովրդին` իրենց վստահության քվեի համար։ Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը վստահ եմ` կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք…
Լինենք միասնական»,- գրել է նա։
Նշենք, որ ըստ տեղեկությունների, Արամ Խաչատրյանը նշանակվելու է Լոռու մարզպետ։