Տղան հերքում է, որ անչափահաս ազգականի հետ սեռական հարաբերություն է ունեցել. «Փաստինֆո»

Տղան հերքում է, որ անչափահաս ազգականի հետ սեռական հարաբերություն է ունեցել. «Փաստինֆո»
Տղան հերքում է, որ անչափահաս ազգականի հետ սեռական հարաբերություն է ունեցել. «Փաստինֆո»

Անչափահաս ազգականուհու հետ նրա իսկ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար 19-ամյա Շմավոնը դատապարտվել է ազատազրկման 5 ամիս ժամկետով: Ըստ մեղադրանքի`  տղան  անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել մի քանի անգամ, ինչպես  աղջկա տանից քիչ հեռու գտնվող այգում, այնես էլ  երիտասարդի կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ: ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողին  մեղադրանք […]

Անչափահաս ազգականուհու հետ նրա իսկ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար 19-ամյա Շմավոնը դատապարտվել է ազատազրկման 5 ամիս ժամկետով:

Ըստ մեղադրանքի`  տղան  անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել մի քանի անգամ, ինչպես  աղջկա տանից քիչ հեռու գտնվող այգում, այնես էլ  երիտասարդի կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ:

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, խափանման միջոց ընտրվելով հրամանատարության հսկողության հանձնելը:
Երիտասարդը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ավելին` նա նշել է, որ   աղջկա հետ  ազգականներ են, ում հետ ծանոթացել է իր ազգականի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ:

Ըստ տղայի`  աղջկա հետ չփվել է ամուսնության նպատակով, նրա հետ  սեռական հարաբերություն չի ունեցել, իսկ աղջկա կողմից նկարագրված սեռական հարաբերություններ ունենալու վայրը շատ մարդաշատ է, այդ իսկ պատճառով սեռական հարաբերություն ունենալու ցանկություն ունենալու դեպքում այլ վայր կընտրեր:

Տղան, գտնվելով զինծառայության մեջ, գյուղում շրջանառվող այդ լուրի մասին տեղեկացել է մորից: Ավելին նա նաև նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է աղջիկն այդպիսի լուրեր տարածել, քանի որ իրենց հարաբերությունները թշնամական չեն եղել: Ըստ նրա աղջիկը ցանկացել է իր հետ ամուսնանալ:

Ըստ տուժող աղջկա ցուցմունքի,  նրանք սկզբում շփվել են որպես քուր և եղբայր, ապա Շմավոնը խոստովանել է, որ սիրում է իրեն և սկսել են շփվել հեռախոսազանգերի միջոցով: Իրենց հանդիպումներից մեկի ժամանակ տղան իրեն համոզել է եւ  սեռական հարաբերություն են ունեցել:

Աղջիկը պատմել է, թե  դրանից հետո վախեցել է,   գնացել է տուն` լոգանք  ընդունել և պառկել  քնելու: Իսկ հաջորդ օրը լվացել է տաբատը, իսկ ներքնաշորերը` այրել: Երկրորդ անգամ սեռական հարաբերություն են ունեցել 4 օր անց, իսկ երրորդը` տղայի ավտոմեքենայի մեջ, երբ վերջինս զանգահարել էր եւ խնդրել հանդիպել` ասելով, որ բանակ է մեկնում:

Ըստ աղջկա ցուցմունքի, նա ընկերուհուց  տեղեկացել է, որ գյուղում լուրեն են պտտվում, թե ինքը հղի է եւ պատմել է   մորը:

Անչափահաս աղջիկը նաև նշել է, որ նախկինում որեւէ մեկի հետ նա սեռական հարաբերություն չէր ունեցել:

Դատաբժշկական փորձաքննությամբ աղջկա կուսաթաղանթի անատոմիական ամբողջականության խախտման վաղեմությունը կոնկրետ որոշել հնարավոր չի եղել դեպքի վաղեմության պատճառով, սակայն չի բացառվում, որ դրա խախտումը նաև տուժողի հայտարարած ժամանակին եղած լինի:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: