Շուտով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների

Շուտով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների:Գիշերօթիկ հաստատության կաթսայատունը և ջեռուցման համակարգը անսարք վիճակում էին գտնվում, ուստի Հիմնադրամը ստանձնել է վթարված համակարգի հիմնանորոգման ծախսերը։

Շենքի ջեռուցման ապահովման շնորհիվ բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել այս հաստատությունում։

Այս մասին տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամը։