Ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում․ Նախարարի հերքումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է Ադրբեջանի հետ կնքվող փաստաթղթի առկայության մասին մի քանի հարթակներում տարածված տեղեկությունը․

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։

ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»։