Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 15 916 վարակված են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 15 916-ով, դա նվազագույն ցուցանիշն Է հոկտեմբերի 21-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 983 197-ի, փետրվարի 8-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել Է 0,4 տոկոս: Վարակումից հետո ապաքինվածների թիվն աճել Է 15 881-ով՝ մինչեւ 3 472 091: Շտաբի տվյալներով՝ արդեն ապաքինվածների բաժինն ավելացել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87,2 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 407-ով մեկ օր առաջվա 432-ի դիմաց, դա նվազագույնն Է նոյեմբերի 30-ից ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 77 068 հիվանդ:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1.93 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 434 038 մարդ: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 1 728-ով՝ մինչեւ 945 452: Հարաբերական արտահայտությամբ վարակվածների թվի աճը կազմել Է 0,18 տոկոս: Մեկ օր առաջ մայրաքաղաքում հայտնաբերել են 2 028 ախտահարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: