Ռուսաստանի եւ Իրանի զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կսկսվեն փետրվարի 16-ին

Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն փետրվարի 16-ին: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել Է հանրապետության բանակի մամուլի ծառայությությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի եւ Ռուսաստանի «Ծովային անվտանգության գոտի» զինավարժանքները կսկսեն վաղը Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում»,- ասված Է հաղորդագրության մեջ: 2019 թվականի դեկտեմբերի վերջին Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ ռազմածովային զորվարժություններ են տեղի ունեցել Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում: Զորավարժությունները տեւել են չորս օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: