ԱՀԿ-ն նշել է, թե որ դեպքում Covid-19-ի դեմ պատվաստանյութն անօգուտ կլինի

Պատվաստումն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է ամենուր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

Գեբրեյեսուսը բոլոր երկրներին հորդորել է չհետաձգել պատվաստումը, քանի որ հակառակ դեպքում կորոնավիրուսի նոր շտամներ կհայտնվեն:

«Այդ դեպքում մեր կիրառած պատվաստանյութերը կարող են անօգուտ դառնալ », – զգուշացրել է պաշտոնյան:

Նա շեշտել է, որ զարգացող երկրներում պատվաստանյութերի պակասը խնդիրներ է ստեղծելու հարուստ երկրների համար: Ուստի Գեբրեյեսուսը իշխանություններին կոչ է արել բացատրել իրենց քաղաքացիներին, որ վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն նրանց, այլ «աշխարհի մնացած երկրների» բնակիչներին: