Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը։
Արցախի ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին կոչ է արել ևս դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։