Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին: Այս մասին տեղեկացնում է armradio.am-ը՝ հղում անելով Լիբանանի նախագահի ֆեյսբուքյան էջին։
«Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։ Լիբանանահայ կինը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին»,-տեղեկացնում է աղբյուրը։
21.03.2021