Իտալիայի քաղաքներից մեկի համայնքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհուրդը Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել: Այդ մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

«Շնորհայալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը», նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում: