4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ

Մարտական գործողությունների ժամանակ անձնակազմի գործնական հմտություններն ամրապնդելու, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 20-ից 21-ը 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ:


Ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ ուսումնամարտական խնդիրներ, մշակվել հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ: