ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ:
Քննարկել ենք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին:
Բարձր եմ գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը, սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում:
Երկուստեք կարևորել ենք մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար:
Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից կարևորել եմ ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը»։