Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերն արդեն սկսել են «գաղտնազերծել» իրենց նախընտրական ցուցակները, գրում է Հայկական ժամանակը՝ նշելով, որ իրենց տեղեկություններով, արդեն պատրաստ է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակը:
ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ՔՈ ցուցակը կգլխավորի Սուհեն Սահակյանը: Նշենք, որ հնգյակում կուսակցության գործադիր մարմնի անդամներն են:
Այսպես՝ երկրորդ համարը Գոռ Հակոբյանն է: Երրորդը և առաջին կինը ցուցակում Իրինա Հովհաննիսյանն է:
Չորրորդը՝ Գարեգին Միսկարյանն է, հնգյակը եզրափակում է ՔՈ մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:
Նշենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը մասնակցել է նաև 2018-ի արտահերթ ընտրություններին, ստանալով՝ 8 հազար 514 ձայն: