Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը առնչություն չունի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ, ասելով, թե հակառակորդի ուղղությամբ կրակ չի բացվել, գրում է Ազատությունը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ այսօր ցերեկը հայկական կողմից զինվորական անձնակազմով յոթ բեռնատարներ փորձել են մոտենալ սահմանային այդ հատվածին, ինչը կանխվել է Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA գործակալությանը ասել են, թե իրենց տեղեկություններով հայաստանցի զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։