Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվի.Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվիԿառավարությունը հավանություն է տվել Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։

Կազմակերպությունը շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ կներդնի միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար։

Եվս 15 միլիարդ դրամի ներդրում կներգրավվի հյուրանոցային հատվածի կառուցման համար։

Լեռնադահուկային համալիրը տարեկան 500 000 զբոսաշրջիկի կսպասարկի և կարող է մրցունակ լինել ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային շուկայում։

Ծրագիրը կյանքի կկոչվի 2 տարում, աշխատանքներին կմասնակցեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ:

Ծրագրի իրականացումից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։