Ձերբակալվել է գործարար Սամվել Մայրապետյանը:
Այս տեղեկությունը երկուշաբթի առավոտյան «Ազատության» հետ զրույցում հաստատել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
ՀՔԾ-ն, մանրամասներ չի հրապարակել, թե ինչ գործով է ձերբակալվել գործարարը՝ ելնելով նախաքննության շահերից: