Քիչ առաջ խորհրդարան ժամանեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Այս մասին ԱԺ-ից հաղորդում է Factor TV-ի լրագրողը։
Կարապետյանին ուղեկցեցին խորհրդարանի նոր մասնաշենք։ Ավելի ուշ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ դեսպանը շարժվեց նիստերի դահլիճի հարակից տարածքով, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մոտենալ դեսպանին և հարցեր ուղղել։ Առայժմ հայտնի չէ, թե դեսպանն ինչ օրակարգով է ժամանել Հայաստան։