2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ կունենանք։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում,-գրել է Կարապետյանը։-Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:
2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով: