ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է:
Ստացել ենք հավաատիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է: Հուսով եմ, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռադայի թվիթերի պաշտոնական էջում ուկրաինական օրենսդիր մարմինը տեղեկացնում էր, որ ադրբեջանական ուժերը Ղարաբաղում հարձակում են սկսել՝ «օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելու փաստից»:
Ուկրաինայի Ռադան ջնջել է հակահայկական գրառումը – MediaLab Newsroom-Laboratory