Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղարին: Այս մասին տեղեկացնում է Գրիգորյանը: Նա մասնավորապես գրել է.

«Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Հանդիպման ընթացքում ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր:

Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր»: