Հաստատվել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը

Կառավարությունը հաստատել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Ծրագրով նախատեսվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները:

Վարկերը տրվելու են 7 տարի ժամկետով և 7 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն համապատասխան տոկոսներով սուբսիդավորելու է վարկը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։