Ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։