Մենք այլընտրանք չունենք, բացի ինքնակրթվելուց. քաղաքապետ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարկել՝ կից գրելով.

«Մենք այլընտրանք չունենք, բացի ինքնակրթվելուց;Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային գրադարանները համալրվում են նոր գրքերով՝ 262 անուն 7400 կտոր գիրք, որոնք բոլորը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումից մինչև տպագրություն։