Թուրքիայի փոխնախագահը Ադրբեջանի վարչապետին․ «‎‎Թուրքիան մշտապես ձեր կողքին է»

Թուրքական պետական «‎TRT» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքայը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ:  Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված  իրավիճակը:  

Հեռախոսազրույցի ժամանակ Օքթայը, նշելով, որ Թուրքիան մշտապես շարունակում է աջակցել Ադրբեջանին, ասել է.

«‎Թուրքիան մշտապես ձեր կողքին է: Մշտապես համերաշխության մեջ ենք: Այս կապակցությամբ ցանկանում եմ փոխանցել մեր նախագահի ցավակցությունները   և շուտափույթ ապաքինման մաղթանքները»:

Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 50 ադրբեջանցի զինվորական և զինվոր է սպանվել։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: