Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ աջակցության ակցիա է իրականացվել.Infocom

Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ աջակցության ակցիա է իրականացվել։ Ակցիայի մասնակիցները դեսպանատան աշխատակցին փոխանցեցին «աջակցության հռչակագիր»։Այս մասին տեղեկացնում է Infocom.am-ը:

«Մենք այստեղ ենք, քանի որ սիրում ենք Հայաստանը, պայքարում ենք Արցախի համար, քանի որ հարգում ենք ու ճշտորեն պահպանում ենք հայ-ռուսական բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները։

Այստեղ ենք, քանի որ գնահատում ենք Ռուսաստանի աջակցությունը, որը ոչ միայն բառերով է, սուտ խոստումներով ու արցունքներով է, այլ կոնկրետ զինվորներով, խաղաղապահներով, սահմանապահներով, զենքով»,- ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամ Հայկ Բաբուխանյանը։