Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները ԵԱՀԿ կարիքների գնահատման խմբին են ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը,հանդիպման ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: