Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

ԱՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին` ժամը 10:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով»,-նշված է հողորդագրության մեջ: