Այսօր կառավարությունը կայացրեց մի որոշում, որին սպասում էին մեր հազարավոր ամուսնական զույգեր և կանայք. Թորոսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է այսօր կառավարության կողմից կայացրած որոշմանը, որով ընդլայվեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր կառավարությունը կայացրեց մի որոշում, որին սպասում էին մեր հազարավոր ամուսնական զույգեր և կանայք։

Այսուհետ 2019 թվականից ներդրված անպտղության պետական ծրագրի շահառուներ են դառնում բոլորը՝ նախկին սահմանափակ խմբերի փոխարեն։

Սա նշանակում է, որ պետությունը պետական պատվերի շրջանակներում հոգալու է բոլոր նման ամուսանական զույգերի և կանանց արհեստական բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների ծախսերը և մենք ունենալու ենք հազարավոր ծնված երեխաներ»։