Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի. ԱԻՆ

Փետրվարի 20-ին, ժամը 12։57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում՝ գետի մեջ, դի է նկատվում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով:

Փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի, մոտ 30 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: