Աննա Հակոբյանն ու շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը քննարկել են «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը

Աննա Հակոբյանն ու շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը քննարկել են «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը
Աննա Հակոբյանն ու շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը քննարկել են «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշին:

Հանդիպման ընթացքում Վահե Գաբրաշը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու ծրագրերը: Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի արդեն իրականացված ծրագրերը: ՀՀ վարչապետի տիկինը մանրամասն ներկայացրել է հատկապես հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը՝ շեշտելով, որ այս տարի «Իմ քայլը» կրթաթոշակ է տրամադրել աշխարհի առաջատար բուհեր ընդունված 54 ուսանողի:

Կարևորելով կրթական ծրագրերի իրականացումը, Վահե Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին: Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է նաև հոկտեմբերին Շվեյցարիայի համադաշնություն կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաև բարերարին է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնը:

«Երբ վարչապետն իմացավ, որ պետք է ձեզ հետ հանդիպեմ, խնդրեց փոխանցել, որ բարձր է գնահատում Հայաստանում ձեր գործունեությունը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: