Ավտոմեքենաների բեռնվածության զննման գործընթացների արդյունքում Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Նշենք, որ վերջին օրերի տեղեկատվության համաձայն՝ անցակետում մեծ թվով հայկական բեռնատարներ են կուտակվել: