«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը կալանավորվել են։
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին դատարանը բավարարել էր նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և հայտարարել հետախուզում։ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ Գուրգեն Զաքարյանը և Կարեն Կարապետյանը ներկայացել են Քննչական կոմիտե և կալանավորվել։
Մանրամասները՝ այստեղ: