Ռուսական Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան տարեվերջին կամ 2020-ի սկզբին

Ռուսական Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան տարեվերջին կամ 2020-ի սկզբին
Ռուսական Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան տարեվերջին կամ 2020-ի սկզբին

Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ինքնաթիռները ժամանելու են կամ դեկտեմբերին կամ հունվար-փետրվար ամիսներին»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այդպես էլ նախատեսված է եղել: