ԿԸՀ-ից հայտնում են․
«Թիվ 22 տարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 13-ին որոշում է ընդունել դիմելու վարչական դատարան՝ Սպիտակ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։
Հանձնաժողովը որոշումն ընդունել է սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։
Հանձնաժողովի որոշումը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում» :



















