Սիմոն Աբգարյանը կղեկավարի Փարիզի հանրահայտ «Théâtre du Soleil»-ը

Ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերից կստանձնի փարիզյան  Théâtre du Soleil  («Արևի թատրոն») թատրոնի ղեկավարումը։ Այս մասին հայտնում է BFM. TV-ին։ 

Այդ պաշտոնում նա կփոխարինի 87-ամյա Արիան Մնուշկինին, որը ղեկավարել է հաստատությունը 1964 թվականից։

«Նա մեզ հետ կսկսի աշխատել արդեն 2027 թվականի գարնանից և սեպտեմբերին կստանձնի տնօրենի պաշտոնը», – հայտարարել է Մնուշկինը՝ նշելով, որ նշանակումը հաստատել է նաև մշակույթի նախարարությունը։