ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամլո խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրում է.
«ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ ներկայացրած հարցապնդման ժամանակ հայտարարեց․
«Շրջակա միջավայրի նախարարը ներկա չէ հարցապնդման քննարկմանը. սա պրոբլեմ է, արհամարհական և խորհրդարանի դերը չկարևորող վերաբերմունք»։
Շտապում եմ տեղեկացնել պարոն Մարուքյանին, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը այս պահին գտնվում է Իսպանիայում, որտեղ մասնակցում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ հույժ կարևոր համաժողովին։
Այս միջոցառման մասնակցությունը հաստատված է եղել դեռ ամիսներ առաջ և նախարար Գրիգորյանի ներկայությունը համաժողովին չափազանց կարևոր է։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն առավել քան կարևորում է խորհրդարանի դերը և Հայաստանում լինելու դեպքում անկասկած կմասնակցեր ԱԺ ներկայացված հարցապնդման քննարկմանը»։