Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հաշվի առնելով հանրային մեծ ուշադրությունը, ՀՔԾ-ն պարտավոր է առանց ուշացնելու հրապարակել ՍԴ նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հիմքերը:
Պետք է իմանանք, թե որ պաշտոնական լիազորությունների կոնկրետ ինչ չարաշահման մասին է խոսքը:
Եթե այդ չարաշահումը վերաբերվում ՍԴ դատավորի լիազորություններին, ապա առանց սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող նման մեղադրանք առաջադրվել:
Եթե վերաբերվում է մինչ ՍԴ դատարվոր ընտրվելը, նախկին պաշտոնական լիազորություններին՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ հանձնաժողովի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատոթյան նախարար աշխատած ժամանակահատվածին, բոլորովին այլ իրավիճակի հետ գործ կունենանք»: