Վերջին շրջանում սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներով տարբեր խմբեր թիրախավորում են օտարերկրյա կազմակերպություններից, մասնավորապես` Բաց հասարակության հիմնադրամներից դրամաշնորհ ստացած կազմակերպությունները։
Այդ համատեքստում հիշատակվում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ որպես ԲՀՀ-Հայաստանից ամենամեծ դրամաշնորհներ ստացած կազմակերպություններից մեկը։
Մենք ապահովում ենք մեր գործունեության թափանցիկությունը տարեկան հաշվետվությունների և այլ հրապարակումների միջոցով։ 2018թ․-ին մեր իրականացրած ծրագրերի և արդյունքների մասին բովանդակային հաշվետվություն ենք ներկայացրել այս տարեսկզբին։
Մենք ներկայացնում ենք նաև վերջին 4 տարիների ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տարբեր դրամաշնորհներից ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների մասին տեղեկություն։
Մանրամասները՝ այստեղ