ՀԱԿ-ը նամակ կհանձնի ԵԽ գլխավոր քարտուղարին

ՀԱԿ-ը նամակ կհանձնի ԵԽ գլխավոր քարտուղարին
ՀԱԿ-ը նամակ կհանձնի ԵԽ գլխավոր քարտուղարին

Այսօր ժամը 18:00-ին  ՀԱԿ-ը նախատեսում է երթ դեպի ԵԽ հայաստանյան գրասենյակ: Երթի մասնակիցները մտադիր են Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված ուղերձը:

Ուղերձը ստորագրված է Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից:

ԵԽ գրասենյակին հանձնվելիք ուղերձով երթի մասնակիցները պահանջելու են հոկտեմբերի 4-ին կայանալիք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ժամանակացույցը:

Ժամանակացույցում, ինչպես նշված է Կոնգրեսի մամլո ծառայությունից ստացված հաղորդագրության մեջ, ներառված են հետևյալ պահանջները` «քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ա1+ հեռուստաընկերության վերաբացում, հանրահավաքների, երթերի ազատության ապահովում, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար` ի խախտումն ԵԽԽՎ կանոնների, հրավիրվել է նաեւ եվրոկառույցներում ընդդիմադիր Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Նա հանդես կգա ելույթով:

Մինչ այս, ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսը նմանատիպ երթով` երկու նամակ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին: Երկու նամակներին էլ Թյորբորն Յագլանդը պաշտոնապես պատասխանել է:

© Medialab.am