«Կորոնավիրուսի՝ մարդուց մարդ փոխանցման դեպքերը դեռ միայն Չինաստանում են գրանցվել». համաճարակաբան. Factor.am

Երեկ կապվել եմ Վրաստանի գործընկերոջս հետ և վերջինիս ժխտել է Վրաստանում կորոնավիրուսի առկայության մասին տեղեկությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Կորոնավիրուսը մարդուց մարդ փոխանցվում է Չինաստանում։

Իսկ այն երկրներում, որտեղ վիրուսի բերովի դեպքեր են արձանագրվել, դեռևս մարդուց մարդ փոխանցման դեպքերի արձանագրում չկա։ Ներկայումս կլինիկական ուղեցույցներն ենք մշակում։

Այն հաստատելուց հետո կտրամադրենք մեր բուժաշխատողներին, որպեսզի նրանք իմանան՝ ինչպես է իրականացվում բուժումը»,- ասաց Լիանա Թորոսյանը։

ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով էլ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում բժշկասանիտարական կանոնների ներդրման գնահատում է իրականացվել և Հայաստանի պայմանները բարձր են գնահատվել։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։