Մասնագիտական խիզախության, հետաքննական լրագրության զարգացման համար «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանն արժանացել է «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին:
Մայիսի 3-ի` մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, մրցանակը տրվել է հետաքննող լրագրողին «Ինտերնյուս» Հայաստանի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ Երեւանի մամուլի ակումբի կողմից:
Բաղդասարյանը լրագրական երկարամյա գործունեության ընթացքում բազմաթիվ տեղական և հեղինակավոր մրցանակների է արժանացել: 2008-ին նրան շնորհվել է Միջազգային հետաքննական լրագրության Global Shining Light Award մրցանակը, 2009-ին Բաղդասարյանն արժանացել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Հայաստանի ազատության պաշտպանի» մրցանակին:
Իսկ ացյալ տարի, Էդիկ Բաղդասարյանին շնորհվել է «Բուցերիուս» հիմնադրամի հեղինակավոր «Արևելյան Եվրոպայի մամուլի ազատություն-2010» մրցանակը:
Լուսանկարը` Իննա Մխիթարյանի
© Medialab.am