ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա. Տեսանյութ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 8-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 9 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝  2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝  6, ժամկետանց համարանիշերով ՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 5, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված  1 տրանսպորտային միջոց։

Օրինախախտ բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից: