ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.06-08.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 490.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 289.5հզ.դր.գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ աշխատակիցների իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է խեցգետնի որսի 3 հատ փոքր ցանց:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքից ստացված որոշումների հիման վրա ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 258.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ` ՊՈԱԿ մասնաճյուղի կողմից անտառի տարածքում անասունների ապօրինի արածեցման համար կազմված արձանագրության հիման վրա 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.5հազ.դր.շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների,հողերի,թափոնների,վտանգավոր նյութերի ՎԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ` ՊՈԱԿ –ից ստացված ավազի ապօրինի տեղափոխման գործի վերաբերյալ ակտի հիման վրա: Ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Երևանի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն
© Medialab.am